Friday, 03 05 2024
Բաքուն պետք է իմանա, որ հակահարված կստանա. միայն սահմանազատումը անվտանգություն չի երաշխավորի
ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան. «Ժողովուրդ»
Ճանապարհից երեւում են նշաձողերը. «Հրապարակ»
Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. «Ժողովուրդ»
70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ»
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը. «Ժողովուրդ»
ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի. «Հրապարակ»
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»
Ի՞նչ է որոշել Էրդողանը
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում

Ժամանակն այլ զարգացումներ է պահանջում

Թե՛ Հայաստանը, թե՛ աշխարհը գտնվում են իսկապես պատմական զարգացումների գործընթացում: Այդ պատմականության միջավայրում Հայաստանը ունի լրջագույն անելիքներ թե՛ ներքին կյանքի, թե՛ արտաքին քաղաքական վարքագծի տեսանկյունից: Շատերիս սխալմամբ թվում է, որ սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի ներքին կյանքում շատ բան չի մնացել, սակայն հենց սեպտեմբերի 3-ին տեղի ունեցածը նշանակում է Հայաստանի հասարակական ինքնագիտակցության, մտածողության, մշակույթի էական վերանայումներ, քանի որ այդ ամենի ներկայիս որակը բացարձակապես չի համապատասխանում այն դերին ու առաքելությանը, որ, անկախ իր կամքից, ունի Հայաստանը ներկայիս ժամանակահատվածում: Ընդ որում, առաջիկայում՝ Մաքսայինին անդամակցելու մտադրության մասին հայտարարությունից հետո, Հայաստանի հասարակությունն իր գործողություններով պետք է փաստի առաջ կանգնեցնի իշխանությանը հսկայական, մասշտաբային փոփոխություններով, որովհետև իրադարձությունները բավական դինամիկ են զարգանում:

Բայց ակնհայտ է, որ այդ մասշտաբների և սեղմ ժամկետների պայմաններում Հայաստանն ապրում է գրեթե լիակատար իներտության մեջ, եթե չհաշվենք քաղաքացիական հանրության այն փոքրաթիվ ակտիվ զանգվածին, այն նոր երիտասարդությանը, որ ստանձնել է իր բաժին պատասխանատվությունը երկրի ապագայի համար ու դեռ մի բան էլ ավելին:

Մնացյալ առումներով, պատմական այս ժամանակաշրջանում, մենք, բացի քաղաքական առևտրից, բացի կուլիսային խորհրդավոր պայմանավորվածություններից, իշխանության և բիզնեսի համար մանր «ռազբորկաներից» և ընդդիմադիր դաշտի համար ոչ ավելի խոշոր պայքարից, Հայաստանում չենք տեսնում որևէ քաղաքական միավորի, որևէ հանրային շերտի, որևէ էլիտայի պատմական վարքագիծ: Ավելին, այդ էլիտա հասկացությունը շատերի դեպքում պարզապես չակերտավոր է, ընդ որում, դա էլ՝ մեղմ բնորոշմամբ: Բոլորը խոսում են պատմականության մասին, պատմական հանգրվանի մասին, սակայն որևէ մեկը հանրությանը չի դրսևորում պատմական վարքի օրինակ, որևէ մեկը հանրությանն առարկայորեն չի մատուցում, թե ինչն է այդ պատմականությունը, որոնք են դրա ընթացքում ստեղծվող հնարավորությունները, և որոնք են լրջագույն, կրկնապատկվող վտանգները:

Հայաստանի քաղաքական դաշտն ապրում է այնպես, ինչպես քսան տարի շարունակ. ամեն ուժ պտտվում է միմիայն իր առանցքի շուրջը՝ պտտելով նաև հասարակությանը: Կամ ավելի շուտ՝ փորձելով պտտել նաև հասարակությանը, որովհետև հանրությունն այլևս չի ցանկանում պտտվել քաղաքական ուժերի առանցքի շուրջ: Դրանից հասարակության մոտ միայն գլխապտույտ է առաջանում, երբեմն՝ նաև սրտխառոց:

Մինչդեռ պատմական ժամանակաշրջանը պահանջում է, որ քաղաքական համակարգը, քաղաքական և հասարակական էլիտաները կամ «էլիտաները» հասարակությանը բոլորովին այլ զգացումներ հաղորդեն, այլ տրամադրություն և տրամադրվածություն, որովհետև, առանց դրա, Հայաստանը չի կարողանալու հաղթահարել պատմական ժամանակաշրջանի մարտահրավերները և բաց է թողնելու պատմական հնարավորությունները:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում