Գերմանական Մեքենբոյրեն քաղաքում, որը գտնվում է Բոդենի լճի ափին, արդեն մոտ հինգ տարի մշակվում է մի էլեկտրակայանի նախագիծ, որն էներգիա կարտադրի օգտագործված պամպերսներից:
Windel-Willi անունը կրող այս ձեռնարկությունն արդեն արտադրում է 1,240 կվտ էներգիա: Հիմնադիրն է Մարկո Նոյրեցը, որը հպարտորեն նշում է, որ այս հզորությունը բավական է, որպեսզի էլեկտրաէներգիա տրամադրվի մի լվացքատան, որն օրական մինչև 8 հազար տոննա սպիտակեղեն կարող է լվանալ, կամ մի խոհանոցի, որն օրական մոտ 3 հազար մարդու համար կերակուր կպատրաստի: «Սա թույլ կտա տարեկան մինչև 800 հազար լիտր նավթ խնայել»,- նշում է հեղինակը:
Ընկերությունն այս տարի այրել է մոտ 3800 տոննա պամպերս: Windel-Willi-ն պամպերսները գնում է ծերանոցներից, հիվանդանոցներից: Յուրաքանչյուր տոննա պամպերսն ընկերության վրա նստում է մոտ 128 եվրո: Այս տարի ընկերության եկամուտը կազմել է մոտ 1.2 մլ եվրո, այն դեպքում, երբ 2006 թվից ընդհանուր ծախսերը կազմել են 3.5 մլն եվրո:






































