Մասսաչուսեթս նահանգի Քեմբրիջփորթ քաղաքի դպրոցական գրադարանը հրաժարվել է ընդունել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի նվիրած գրքերը՝ հայտնում է The Guardian-ը։
Հաղորդվում է, որ Մելանյան դպրոց է ուղարկել մանկագիր Դոկտոր Սյուզի 10-ական գրքերի կապոցներ, սակայն գրադարանավար Լիզ Ֆիպս Սոեյրոն հրաժարվել է նվերից՝ հայտարարելով, որ դպրոցում գրքերի պակաս չկա։
Բացի այդ, գրադարանավարն ԱՄՆ առաջին տիկնոջն է ուղարկել նամակ, որում հիշատակել է, որ Սյուզի գրքերի որոշ պատկերազարդումներ հանդիսանում են «ռասիստական»։
«Դուք և Ձեր ամուսինն անմիջական ազդեցություն ունեք երկրի երեխաների վրա։ Խնդրում եմ, ժամանակ հատկացրեք այն բանին, որպեսզի ավելին իմանաք նրանց մասին և գնահատեք նրանց»,-գրել է Սոեյրոն։
Նա նամակին կցել է գրքերի ցանկ, որոնք համարում է համապատասխան՝ գրադարան ուղարկելու համար։








































