Sunday, 21 06 2026
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ

«Բարի» Պուտինի մեծ ախորժակը․ ամենադաժանը Մոսկվան վարվեց դաշնակից Հայաստանի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հայտարարել է, որ Ռուսաստանը չեղարկել է աֆրիկյան երկրների ավելի քան 20 մլրդ դոլար կազմող պարտքը: «Մեծ պարտքեր ունեցող չքավոր երկրներին օգնություն ցուցաբերելու նախաձեռնության շրջանակում չեղյալ ենք համարել աֆրիկյան երկրների ավելի քան 20 մլրդ դոլարի հասնող պարտքը»,-ասել է Պուտինը լրագրողներին Գվինեայի նախագահ Ալֆա Կոնդեի հետ բանակցությունների ավարտին: Նախագահը հավելել է, որ 2016-ին ՌԴ-ն Պարենի համաշխարհային կազմակերպության միջոցով 5 մլն դոլար էր հատկացրել Աֆրիկայի երկրների կարիքների համար:

Իրականում` Պուտինը զբաղված է բացահայտ PR-ով, որովհետև Մոսկվան աֆրիկյան երկրների պարտքը չեղարկել է դեռ 2012թ-ին և այդ մասին Ռուսաստանի ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Սերգեևը հայտարարել է ՄԱԿ-ի նստաշրջանում: Հինգ տարի հետո Պուտինը որոշեց երկրորդ անգամ «չեղարկել» արդեն գոյություն չունեցող պարտքը:

Ռուսական պարտքի պատմությունն ավելի խոր արմատներ ունի և նաև տարբեր են այն մոտիվներն որոնց հետևանքով Մոսկվան չեղարկում է այդ պարտքերը: Պարտքերն, ընդ որում` ոչ միայն աֆրիկյան պետություններին, 80-ական թթ-ին դաշնակից ռեժիմներին և հաճախորդներին տվել է ԽՍՀՄ-ը, որը տարեկան մոտ 25 միլիարդ դոլար էր ծախսում սատելիտներին սպառազինելու նպատակով: Ընդ որում` խոսքը «քաղաքական» փողերի մասին է, որովհետև Մոսկվայում որևէ վերլուծություն չէր արվում, թե կոնկրետ երկիրն ինչ հնարավորություններ ունի պարտքը մարելու հարցում:

Հիմա Պուտինն, ըստ էության, չեղարկում է ԽՍՀՄ-ի տված պարտքերը, որոնք, այսպես, թե այնպես, չեն վերադարձվելու` կոնկրետ երկրների անվճարունակության հետևանքով: Սակայն Պուտինի «բարեգործության» հիմքում ընկած են կոնկրետ քաղաքական և տնտեսական մոտիվներ: Նույն Գվինեան հարուստ է բոքսիտների հարուստ պաշարներով: Այդ երկրի ամենահարուստ Friguia հանքավայրը` բոքսիտի 564 միլիոն տոննա պաշարով, շահագործում է ռուսական Русал մետալուրգիական հոլդինգը: Առավել, քան ակնհայտ են Կրեմլի «բարեգործության» մոտիվները: Բոլոր դեպքերում` Ռուսաստանը պարտքը չեղարկել է կամ քաղաքական մոտիվներով, կամ էլ` կոնկրետ երկրների շուկաներ և հանքավայրեր մուտք ունենալու համար:

Օրինակ` Ալժիրի պարտքը «ջրվեց», սակայն 2000-ականներից սկսած` այդ երկիրը ռուսական սպառազինության խոշոր գնորդներից մեկն է` իրենից առաջ թողելով միայն Հնդկաստանին ու Չինաստանին: Նախապատերազմյան Սիրիայի պարտքերը չեղարկվեցին` այդ երկրում ռուսական ռազմական ներկայության ամրապնդման դիմաց: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին իրավամբ կարելի է համարել ռուսական պարտքերը «ջրելու» և վարկեր կորզելու մեծ մասնագետ: Եվ այդ ամենը տեղի է ունենում Մոսկվայի հետ քաղաքական առևտրի շրջանակում:

Մոսկվան թերևս ամենադաժանը վարվել է իր «ռազմավարական» գործընկեր Հայաստանի հետ` 2000-ական թթ-ին մեր երկրի հետ կնքելով «Գույք` պարտքի դիմաց» գործարքը: Սա, ըստ էության, Հայաստանի օկուպացմանը միտված գործարք էր, որը պարբերաբար կիրառելով` Ռուսաստանը տիրացավ Հայաստանի էներգետիկային, նաև մի քանի խոշոր ձեռնարկությունների, որոնց գործարկման ուղղությամբ չի արվել որևէ բան: Ռուսական «հումանիզմն» ու քարոզչական ցինիզմն, ինչպես միշտ, սահմաններ չեն ճանաչում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում