Ռեփեր Սուպեր Սաքոյի և ռաբիզ երգիչ Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգը Youtube-ում ավելի քան 101 մլն դիտում է ունեցել: Այս մասին գրում է rusarminfo-ն:
Երգը Սուպեր Սաքոյի Youtube-ալիքում հրապարակվել է 2016 թ. օգոստոսի 17-ին և կարճ ժամանակում դարձել է դիտումների թվով ամենաշատ դիտված հայկական երգը:
Գործակալությունը գրում է, որ երգն առանձնակի տարածում ունի հատկապես Թուրքիայում և այլ արևելյան երկրներում: Երգի Cover տարբերակներ է կատարել տարբեր երկրների մի քանի հազար բնակիչ:








































