Միասնական Իսպանիայի կողմնակիցները շաբաթ օրը բողոքի ցույցի են դուրս եկել Կատալոնիայի անկախության մասին հանրաքվեի դեմ: Ցույցն անցկացվում է Բարսելոնայում Կատալոնիայի կառավարության շենքի դիմաց, հայտնում է El Periódico-ն:
Իսպանիայի Թագավորության միասնությանը կողմ արտահայտվելու է գնացել մի քանի հարյուր մարդ: Նրանք Իսպանիայի միասնության կոչեր են արել, բացականչել են. «Պուչդեմոնին՝ բանտ»:











































