Հյուսիսային Կորեան հնարավոր է պատրաստվում է Խաղաղ օվկիանոսում միջուկային մարտագլխիկների փորձարկման: Փխենյանի սպառազինության ինստիտուտից դուրս է բերվել մի քանի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ: Այս մասին հայտնել է «Տոնա իլբո» հարավկորեական ազդեցիկ թերթը:
Հարավային Կորեայի իշխանությունների տվյալներով՝ Փխենյանի Սանիմ-դոն շրջանում արտադրվում են «Խվասոն» հիթիռներ, որոնք հաջողությամբ փորձարկվել են:
Հյուսիսային Կորեայում հոկտեմբերի 10-ին նշվելու է Աշխատանքային կուսակցության հիմնադրման տարեդարձը: Սեուլում կարծում են, որ նոր փորձարկումները կարող են նվիրված լինել այդ տոնին:










































