Լեհ քաղաքական գործիչ Դոնալդ Տուսկը ԵՄ երկրներին միասնության կոչ է արել՝ «Եվրատեսիլի» չվերածվելու համար։
Եվրախորհրդի նախագահն այդ կերպ է մեկնաբանել Եվրամիության բարեփոխման մի շարք ծրագրերի ի հայտ գալը Տալինում անցկացվող տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով ԵՄ գագաթնաժողովի ժամանակ։
«ԵՄ-ի զարգացման տարբեր հայեցակարգերը կարող են այն վերածել «Եվրատեսիլի», փոխարենն անհրաժեշտ է, որ այն երգի երգչախմբով»,-ասել է Տուսկը։
Գագաթնաժողովի ժամանակ մեծ արձագանք է առաջացրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկը ԵՄ բարեփոխումների մասին։ Մասնավորապես, Ֆրանսիայի նախագահն առաջակել է ԵՄ արագ արձագանքման ուժեր և միասնական պաշտպանական բյուջե ստեղծել։










































