Wednesday, 01 07 2026
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հրդեհաշիջում-վարժանք է անցկացվել

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 29-ին անցկացվեց «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում» թեմայով ուսումնավարժություն, որը կազմակերպել էր ՀՀ ԱԻ նախարարությունը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Ուսումնավարժության անցկացման նպատակն էր՝ կատարելագործել թատրոնի հրդեհային անվտանգության աշխատակիցների և ՀՀ ԱԻՆ ՓԾ արձագանքող ուժերի փոխգործակցությունը՝ փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների դեպքում, ինչպես նաև ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ:

ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումներից բացի` ուսումնավարժությանը մասնակցում էին նաև ճանապարհային ոստիկանության 2 կարգախումբ, «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ 2 բրիգադ, «Երևան Ջուր» ՓԲԸ, «Երևանգազ» ԳԳՄ և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մեկական վթարային խումբ:

Սցենարի համաձայն՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի էր ունեցել պայթյուն, կար պայմանական 6 տուժած: Պայթյունի հետևանքով հրդեհ էր բռնկվել բեմում:

Տագնապի ազդանշանով անմիջապես դեպքի վայր են մեկնում ՀՀ ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի անձնակազմը, ՃԿԱԿ հոգեբանական ծառայությունը, աղետների բժշկության կենտրոնի խումբը, ինչպես նաև 4 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք:

Կազմակերպվում է թատրոնի շենքից աշխատակիցների և քաղաքացիների տարահանում: Շնաբանական խմբերն իրականացնում են հետախուզություն, ծավալվում է նաև բժշկական տեսակավորման կետ: Մարտական հաշվարկներն իրականացնում են հրդեհաշիջում: Դեպքի վայր ժամանած Երևան քաղաքի հերթապահ ծառայությունների օպերատիվ խմբերն ու ստորաբաժանումներն իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները՝ երթևեկության սահմանափակում և հասարակական կարգի պահպանություն, տուժածների տեղափոխում մասնագիտացված բուժհաստատություններ, կոմունալ-էներգետիկ համակարգերի վերականգնում, ջրամատակարարման վնասված համակարգերի վերականգնում և հրշեջ մեքենաների ջրամատակարարում, գազամատակարարման դադարեցում, վնասված հատվածների վերականգնում և վթարային լուսավորութան ապահովում, էլետրամատակարարման վնասված տեղամասերի վերականգնում:

ՀՀ ԱԻՆ բոլոր ստորաբաժանումները հաջողությամբ իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները. հայտարարվում է «հրդեհի» մարում:

Ուսումնավարժության ընթացքին հետևում էր ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Ն. Նազարյանը: Վերջինս բավարար գնահատեց ուսումնավարժությունը՝ կարևորելով այդօրինակ վարժանքների դերն անձնակազմերի փրկարարական և հրդեհաշիջման հմտությունների կատարելագործման հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում