Wednesday, 01 07 2026
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով

Պուտինը՝ Անկարայում. հերթական զոհը արցախյան առաջնագծում

Այսօր ժամը 15:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Սեյրան Մանվելի Սարգսյանը:

Վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած մի քանի իրադարձություններ հուշում էին, որ Բաքուն հայ-ադրբեջանական շփման գծում դարձյալ գնալու է սրման: Ադրբեջանական բանակի գովազդվող լայնամասշտաբ զորավարժությունները պատերազմի մեսիջ էին, որին ՄԱԿ-ի ամբիոնից քաղաքական շանտաժի ձևակերպում տվեց Իլհամ Ալիևը: Ադրբեջանի նախագահի սպառնալիքը հասցեագրված էր միջազգային հանրությանը, որ եթե վերջինս չբավարարի Բաքվի պահանջները, ապա անցած տարվա Ապրիլյան պատերազմը կարող է կրկնվել: Ալիևի ելույթը չարժանացավ համարժեք միջազգային պատասխանի, ավելին` Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ որևէ խոսք չկար Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին: Այս հանգամանքն անուղղակի խրախուսում է Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը, նույնիսկ Բաքվի կողմից կարող է ընկալվել որպես նոր պատերազմ սանձազերծելու միջազգային քարտ-բլանշ: Համանախագահների հայտարարությունը, սակայն, ուներ ավելի խորքային ենթատեքստ: Շփման գծում հետաքննության մեխանիզմների տեղակայման պահանջով հանդես էր գալիս ԱՄՆ-ը և, եթե այս հարցը դուրս է եկել Մինսկի խմբի համանախագահության օրակարգից, ապա կարող ենք ենթադրել, որ Վաշինգտոնը մեր տարածաշրջանի ու ԼՂ հակամարտության կառավարումը հանձնել է Մոսկվային: Բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ նաև Վաշինգտոնի նոր քաղաքականության հետևանքով ստեղծված վիճակն են այսօր Անկարայում քննարկում Ռեջեփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը:

Մյուս կողմից` Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիքլին Բաքու այսօր կատարած այցի շրջանակում կատարել է մի քանի ամբարտավան հայտարարություններ: «Ադրբեջանը և Թուրքիան եղբայրական պետություններ են: Մենք միմյանց կարիքն ունենք: Ադրբեջանցի ժողովրդի ցանկությունը մեզ համար հրաման է, և մենք անհրաժեշտ քայլեր ենք ձեռնարկում»,- հայտարարել է թուրք նախարարը:

Ահա տարածաշրջանային այս համատեքստում, երբ ԱՄՆ-ի, ըստ էության, բացակայությունը նոր աշխուժություն է առաջացրել Մոսկվա-Անկարա-Բաքու առանցքում, հայկական զինուժը սահմանագծին ունենում է մարդկային հերթական կորուստը:

Տարածաշրջանային նոր համատեքստում հայկական դիվանագիտությունից պահանջվում են մեծ ջանքեր` Հայաստանի և Արցախի անվտանգությունը ապահովելու համար: Երևանը շատ զգույշ քաղաքականություն պետք է վարի ռուսական ուղղությամբ՝ մի կողմից, ամբողջովին չկորցնելով իր սուբյեկտությունը, մյուս կողմից` բացառելու համար ռուս-ադրբեջանա-թուրքական սեպարատ համաձայնությունը, որը կարող է բերել 2016-ի ապրիլյան իրադարձությունների կրկնությանը: Մեր իշխանությունները համակ ուշադրությամբ պետք է հետևեն ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման դինամիկային` Հայաստանին սպառնացող հնարավոր ռիսկերը չեզոքացնելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում