ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյունը ճանապարհա-տրանսպորտային պատահարի մասնակից է դարձել Ինդիանապոլսի օդանավակայանի ճանապարհին։ Այս մասին հայտնում է Fox 59 հեռուստաալիքը։
Վթարի հետևանքով ոստիկան է տուժել, ով մոտոցիկլետով ուղեկցել է նախագահի ավտոշարասյանը։ Նա կորցրել է կառավարումը, որից հետո ընկել։
Ոստիկանության աշխատակցի մոտ ախտորոշել են կոճի կոտրվածք, ինչպես նաև ուղեղի ցնցում։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ինդիանապոլսում Թրամփը հանդես է եկել հարկային բարեփոխմանն առնչվող հայտարարությամբ։ Նրա ինքնաթիռն արդեն հաջող վայրէջք է կատարել Վաշինգտոնում։










































