«Այն, ինչ Ելքը պահանջում է, դա ամեն օր մեր քննարկման ճանապարհին է: Մենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները շարունակելու ենք և այստեղ որևէ պատճառ չկա, որ ասենք՝ չէ, չպետք է շարունակենք: Մերոնք մտածում են, որ որևէ պետության հետ որևէ քաղաքական հարաբերություն, որ ունենում ես, այդ պետությունը պետք է գա, քո բոլոր հարցերը լուծի, որ մենք էլ ասենք ինչ լավ պետություն է: Որևէ պետություն մյուս պետության հարցերը չի լուծում»,- անդրադառնալով «Ելք» խմբակցության՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությանը՝ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը:
Նրա խոսքով՝ մենք չենք ընտրել Ռուսաստանին, որ մեր բոլոր հարցերը լուծի, մենք ունենք որոշակի խնդիրներ և այդ խնդիրներով այդ պետության հետ փոխհարաբերություն ենք ունենում.«Մենք փակ երկիր ենք: Հիմա որ ասում են դուրս գանք, բայց ո՚՞ւմ հետ հարաբերություն ունենանք»,-ասաց Գալուստ Սահակյանը:










































