Երեկ Կարեն Դեմիրճյանի տուն-թանգարանի դահլիճում «Եվրասիական ժողովրդական նախաձեռնություն» հասարակական կազմակերպության կազմակերպած կլոր սեղանի ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը Հայաստանի անկախությունը համեմատել է անկապության հետ:
«168 Ժամ» պարբերականի փոխանցմամբ, նա հույս է հայտնել, որ Հայաստանի Մաքսային միություն մտնելու և Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու վերջնարդյունքը կլինի միասնական պետության ստեղծումը՝ դա համարելով հայ հասարակության փրկության բանալի: Սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանում արդեն ավելի բարձրաձայն և ավելի համարձակ է հնչում այն տեսակետը, որ հայ ժողովրդի փրկությունը հայկական պետականության կործանումն Է: Դրա մեկնարկը, կարծես թե, տրված Է:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «168 ժամ»-ի այսօրվա համարում:









































