ANS TV-ին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի պաշտոնատար անձանց «յուրաքանչյուր հանդիպման» ժամանակ քննարկման գլխավոր թեման ղարաբաղյան հարցն է։ Ես վստահ եմ, որ կազանյան հանդիպման ժամանակ կգրանցվի առաջընթաց։
«Մեծ ութնյակի» վերջին գագաթնաժողովում հնչեցված հայտարարությունը հուսադրող հեռանկար է ստեղծել։ Հուսով եմ՝ Հայաստանը «կհասկանա», որ այդ հարցի ձգձգումը հակասում է իր դիրքորոշմանը, և շուտափույթ «ճիշտ ընտրություն» կկատարի»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ահմեդ Դավութօղլուն Հռոմում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը։











































