ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և հանրապետականները Սենատում հերթական անգամ չեն կարողացել պայմանավորվել կառավարության աշխատանքները վերականգնելու վերաբերյալ: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:
Սենատորները, սակայն, առաջընթաց են նկատել քննարկումների մեջ:
«Քննարկումը տեղի է ունեցել: Կառուցողական առաջընթաց կա, սակայն որոշում չի ընդունվել»,- ասել է սենատոր Դեն Կոթուսը:
Ավելի վաղ առաջարկվել էր ժամանակավորապես բարձրացնել ԱՄՆ պետական պարտքը` հոկտեմբերի կեսերին դեֆոլտից խուսափելու համար:







































