Բրազիլիայում «Ազատ հարավ» (Sur Libre) շարժումը մտադիր է Սանտա-Կարինա, Պարանա և Ռիու-Գրանդի-դու-Սուլ նահանգների անկախության հանրաքվե անցկացնել։ Երկրում ամենաբարձր եկամուտներն ունեցող երեք նահանգների անկախության կողմնակիցները հաստատում են, որ իրենց նահանգները վնասներ են կրում հարկերի վատ բաշխվածության պատճառով։
Շարժման առաջնորդ Սելսո Դեուշերի խոսքով՝ հոկտեմբերի 7-ին «Ազատ հարավը» խորհրդակցություններ կանցկացնի քաղաքացիների շրջանում, իսկ հաջորդ տարի արդեն՝ հանրաքվեն։
Շարժումն արդեն անկախության վերաբերյալ հարցում անցկացրել է 2016 թվականին։ Ակտիվիստներն իմացել են նահանգների 29 մլն բնակիչներից 500 հազարի կարծիքը․ հարցվածների 95 տոկոսն աջակցել է նահանգների անկախացմանը։
Հանրաքվեն պատրաստվում է կոռուպցիոն մեղադրանքների ֆոնին, որոնք Գլխավոր դատախազությունը ներկայացրել երկրի նախագահ Միշել Թեմերի դեմ։ Մեղադրող կողմը հաստատում է, որ պետության ղեկավարը 152 հազար դոլար է ստացել J F Investimentos S. A ընկերությունից։









































