Իրաքի դաշնային կառավարությունն Իրաքյան Քրդստանի ղեկավարությանը վերջնագիր է ներկայացրել. 3 օրվա ընթացքում Բաղդադի կառավարմանը հանձնել բոլոր սահմանային անցակետերն ու օդանավակայանները։ Այս մասին հայտնում է տեղի Alsumaria հեռուստաալիքը։
«Մենք որոշում ենք ընդունել 3 օրից արգելելու միջազգային ավիաչվերթները դեպի Իրաքյան Քրդստան և այնտեղից, եթե օդանավակայանների կառավարումը չհանձնվի դաշնային կառավարությանը»,-հայտարարել է վարչապետ Հեյդար ալ-Աբադին։
Խոսքը նաև Իրանի և Թուրքիայի հետ Իրաքի քրդական ինքնավարության սահմանների հսկիչ-անցակետերի մասին է։
Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում անցկացված անկախության հանրաքվեի նախնական արդյունքներով՝ ընտրողների մոտ 95 տոկոսն աջակցել է անկախացմանը։









































