Saturday, 27 06 2026
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան

Երգիչ Մհերը՝ խանդի պատճառով բաժանվելու և «Եվրատեսիլ» մեկնելու ցանկության մասին

Armstar.am-ի փոխանցմամբ՝ երգիչ Մհերն այն արտիստներից է, ովքեր չեն անտեսում երկրպագուների խնդրանքներն ու հանդիպելու առաջարկները: Անանիա Շիրակացու անվան համալսարանի ուսանողները Մհերից մեկ հանդիպում են խնդրել: Անցյալ շաբաթ երգիչը համալսարանի հյուրն էր:

Հանդիպման շեշտը դրված է եղել անկեղծության վրա: Խոսակցություն ծավալվել է երգչի կարիերայի, կորպորատիվ միջոցառումներին մասնակցելու, անձնական կյանքում նորությունների և այլնի մասին:

Ի սկզբանե զրուցը սկսվեց հումորով. լսարան մտավ ուսանողներից մեկը, ով մի փոքր ուշացել էր հանդիպումից. «Ինչու՞ եք ուշանում: Այսօր ես եմ դասը վարում, նստե’ք…»,- դասախոսի աթոռից հումորով ասաց Մհերը: Նա պատմեց իր` որպես երգչի կայացման մասին, «Նոր ալիք» երաժշտական մրցույթին իր մասնակցության մասին. «Իմ կյանքում ես տարբեր մրցույթների ու փառատոնների եմ մասնակցել: Հիմա միայն մի մրցույթ կա, որին  կցանկանամ մասնակցել ու դա կլինի վերջը… Ուզում եմ Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին»,- ասել է Մհերը:

Ուսանողներnն անսահման հետաքրքրված էին երգչի անձնական կյանքով: Հիշեցինք, որ նրա մենահամերգներից մեկի ժամանակ տատիկի ու մայրիկի կողքին ներկա էր նաև նշանածը. «Այդ ամենն արդեն անցյալում է: «Նշանած» ասվածը` մատանի էի նվիրել իրեն` պաշտոնականացնելու մեր հարաբերությունները…  Մեր բաժանման պատճառը խանդն էր»: Հիմա, բարեբախտաբար, Մհերի անձնական կյանքում ամեն բան կարգին է: «Հիմա ընկերուհի ունեմ, մեզ մոտ շատ առողջ, լավ հարաբերություններ են: Նա նույնպես բեմի մարդ է, և ես նրան բոլորովին չեմ խանդում, հասկանում եմ, որ նա արտիստ է և բեմը շատ բան է պահանջում արտիստից: Այլ բան է բեմում կարճ շրջազգեստ հագնել, մեկ այլ բան է կյանքում…»,- իր հայացքներով ուսանողների հետ կիսվել է Մհերը:

Ի դեպ ընկերուհուն, ում անունը չենք շտապում հրապարակել, ArmStar.am-ն իր նախկին նյութերում անդրադարձել է: Մհերը խոստովանել է իր յուրահատուկ զգացմունքների մասին…

Մհերի հետ ուսանողների հետ հանդիպման էր եկել նաև նրա պրոդյուսեր Ժորան: Վերջինս էլ հիշեցրել է Մհերի տեսահոլովակներից մեկի նկարահանման ժամանակ տեղի ունեցած զվարճալի դեպքերից մեկը. «Ժորան շատ լավ վրացերեն գիտի: Նա Վրաստանում է ծնվել-մեծացել: Մի անգամ իմ տեսահոլովակի նկարահանման համար Վրաստան էինք գնացել: Շատ քաղցած մտանք McDonalds: Պայմանավորվել են վրացերեն չխոսել, ձևացնել, թե լեզուն չգիտենք, որ լսենք , թե ինչ են մեր մասին խոսում տեղացիները: Պարզվել է, որ մատուցողուհիներից մեկն ինձ էր հավանել, մյուսը` Ժորային: Նրանք քննարկում էին մեր արտաքինը… Մենք հազիվ էինք զսպում մեզ, որ չծիծաղենք»,- հիշել է Մհերը: Հանդիպումն անցել է շատ ուրախ և լավ մթնոլորտում: Ուսանողները հիացած էին երգչի անկեղծությամբ ու մարդամոտությամբ: Հանդիպման ավարտին ուսանողների հետ միասին Մհերը կատարել է իր «Հավատա» երգից մի փոքրիկ հատված…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում