Friday, 12 06 2026
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը

Մեկ շնչին ընկնող մոտ երեք անգամ պակաս կանաչ տարածք Երևանում (տեսանյութ)

Այսօր Երևանում մեկնարկած Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային համաժողովի ժամանակ Երևանի ավագանու անդամ, Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության հարցերի հանձնաժողովի նախագահ, ԵՃՇՊՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանն իր զեկույցում նշեց, որ քաղաքը առողջ է այնքանով, թե ինչքան առողջ է այն շնչում: Կանաչ զանգվածների նորման, նրա խոսքով, տարբեր մոտեցումներով աշխարհում գնահատվում է մեկ մարդուն ընկնող մակերեսով՝ տվյալ զանգվածի 16-21 քառ.մետր:

Նրա խոսքով՝ եթե մեր համաքաղաքացիները կարծում են, որ այս խնդիրը միայն Երևանի խնդիրն է, ապա չարաչար սխալվում են, քանի որ այն կանգնած է շատուշատ քաղաքների առաջ: Նրա դիտարկմամբ՝ մեծ քաղաքներից քչերն են, որ կարողացել են լուծել այս հարցերը և այսօր տիրապետում են կանաչ այն զանգվածին, որ անհրաժեշտ է մեկ շնչին ընկնող մակերեսին: Հովհաննես Թոքմաջյանը առանձնացրեց Մոսկվան, որտեղ մեկ շնչին ընկնում է 20,2 քառ.մետր կանաչ զանգված, Կիևը, որ ունի մոտավորապես նույն ցուցանիշը, և Պեկինը, որ ունի 10 քառ.մետր մեկ մարդուն ընկնող տարածք, ընդ որում՝ նշեց, որ Պեկինը այս արդյունքներին հասել ընդամենը 25 տարվա ընթացքում: Տոկիոյում 60-ականներին այս ցուցանիշը մեկ, իսկ հիմա հինգ տոկոս է կազմում, Երևանում կա 5,2-6 քառ.մետր զանգված մեկ մարդու հաշվով, այսինքն՝ մեր ցուցանիշը մոտ է Տոկիոյի ցուցանիշին:

Նա պատմական էքսկուրս կատարեց, երբ 1960թ. կանաչ տարածքները եղել են 1900 հեկտար, ընդամենը տասը տարի հետո Երևանի զարգացման ոսկեդարն էր, ավելացել է շուրջ երեք անգամ, և 1970թ. այն արդեն կազմում էր 6850 հեկտար: Ծրագրված էր, որ 2000 թվականին այն պետք է հասնի 9064 հեկտարի, սակայն տեղի ունեցած իրադարձությունները և էներգետիկ ճգնաժամը հնարավորություն չտվեցին այս ծրագրի իրականացման համար, և 1993-ից աննախադեպ ձմռան և նաև էներգետիկ շրջափակման պայմաններում մասսայական ծառահատումներ տեղի ունեցան:

Նա զեկույցում նշեց, որ «Երևաննախագծի» և մասնագիտական այլ կազմակերպությունների կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եթե մենք ճիշտ օգտագործենք Երևանի մուտքերի մոտ գտնվող հատվածները, 15 տարիների ընթացքում հնարավոր է այս թիվը բարձրացնել և 1800 հեկտարով ավելացնել: Ճիշտ քաղաքականության դեպքում մենք 15 տարի հետո 19,85 քառ.մետր կանաչ զանգված կունենանք և կմոտենանք Մոսկվայի և Կիևի ցուցանիշներին: «Սրա համար քաղաքական կամք է պետք, որը ունի մեր իշխանությունը»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ առաջին հերթին ոռոգման համակարգի արդիականացում պետք է իրականացվի, առանց որի՝ հնարավոր չէ կանաչի ավելացում, անհրաժեշտ է, որ ոռոգման համակարգի կառավարումն իրականացվի քաղաքապետարանի ներքո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում