Ավստրալիայի իշխանությունները պատրաստվում են անօթևան երեխաներին ուղարկել Մալայզիա, որտեղ նրանք հսկողության տակ կպահվեն այնքան ժամանակ, քանի նրանց գործերը չեն ուսումնասիրվել։
«Ես չեմ ցանկանում, որ երեխաները նավակներով գան Ավստրալիա՝ մտածելով, թե այստեղ ինչ-որ բացառություն կարող է լինել նրանց համար»,- հայտարարել է Ավստրալիայի ներգաղթի նախարար Կրիս Բուոենը։
Նրա խոսքով՝ ինքն այլևս չի ուզում տեսնել երեխաների թաղումներ, որոնք ճզմվում են դեպի Ավստրալիա եկող քարերով ծանրաբեռնված նավերում՝ այդպես էլ չհասնելով Ավստրալիա։
Սակայն նրա այս հայտարարությունը դժգոհություններ է առաջացրել երեխաների անվտանգությամբ մտահոգ կազմակերպությունների մոտ։
Մարդու իրավունքների ավստրալական հանձնաժողովը պահանջել է դադարեցնել երեխաներին պահակազորի հսկողությամբ պարտադիր պահելը՝ նշելով, որ դա կարող է ինքնասպանությունների և զանգվածային անկարգությունների հանգեցնել։







































