Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում հանդիպել է Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռետնո Մարսուդիի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, զրուցակիցները գոհունակությամբ նշել են վերջին շրջանում հայ-ինդոնեզական հարաբերություններում արձանագրված ակտիվությունը, բարձր մակարդակի փոխայցելությունները, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ԱԳՆ-երի միջև խորհրդատվությունների անցկացումը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման վերաբերյալ:
Հայաստանի և Ինդոնեզիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են մի շարք հրատապ միջազգային խնդիրների։










































