31.03.2011 թ. դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում
գործել են 9 ապահովագրական ընկերություններ: Այս մասին ասվում է ԿԲ հրապարակած բանբերում։
Հաշվետու եռամսյակի ընթացքում ապահովագրական ընկերությունների ակտիվներն ավելացել են 24.8%-ով` 31.03.2011 թ. դրությամբ կազմելով 31.9 մլրդ դրամ, պարտավորություններն ավելացել են 30.9%-ով` կազմելով 17.0 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալն ավելացել է 18.6%-ով` կազմելով 14.9 մլրդ դրամ: