Սիրիայում գրոհայինների ականանետային հարձակման հետևանքով զոհվել է շուրջ 30 խաղաղ բնակիչ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, չորս արկ պայթել է Դամասկոսի մոտ գտնվող առևտրի կենտրոնի մուտքի մոտ, որի հետևանքով զոհվել է 11, վիրավորվել 23 մարդ:
Պայթյուններ են որոտացել նաև Ալ-Մաունա հիվանդանոցի մոտ, որի հետևանքով զոհվել է 12 քաղաքացի, այդ թվում՝ երեք երեխա և երկու կին, տուժել է 44 մարդ:
Հոմսում հարձակման է ենթարկվել Ալ-Ֆիրդոուս մզկիթը: Սպանվել է 2, վիրավորվել 5 մարդ: Համայում գրոհայինները ռումբ են պայթեցրել դպրոցի մոտ. զոհվել է երկու երեխա:










































