Իրավաբան.net-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:
Կարեն Շահբազյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում չի պատասխանել հարցին` նշելով, որ դիմենք դատախազության լրատվության բաժին:
ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչություն պետ Շահեն Տոնոյանը տեղեկացրել է, որ նման հրաման չկա. լինելու դեպքում, անմիջապես կհրապարակվի:









































