Լիտվայի Կլայպեդա քաղաքում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությունը:
130 կգ քաշային Էդգար Խաչատրյանը վստահ քայլերով հասել է եզրափակիչ։ 80 կգ քաշային Ռաֆայել Մանուկյանը և 85 կգ քաշային Արգիշտի Աբգարյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար։
Հիշեցնենք, որ երեկ 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը ոսկե մեդալ է նվճել։