Իրանում անհայտ անձինք սպանել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հինգ զինվորականի: Դեպքը տեղի է ունեցել Քրդստան մարզում՝ Իրաքի հետ սահմանին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
2012թ. ապրիլին Հանուն Քրդստանի ազատ կյանքի կուսակցության գրոհայինները սպանել են պահապանների կորպուսի չորս զինվորների:
Երկու տարի առաջ իրանցի զինվորականները Իրաքին սահմանակից շրջանները մաքրել են քուրդ գրոհայիններից՝ սպանելով նրանցից 180-ին:








































