Sunday, 14 06 2026
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ

Ո՞վ է մեր բարեկամը

Ստացվել է այնպես, որ մեր բոլոր բարեկամ երկրները, այդ թվում` Ռուսաստանը և Ֆրանսիան ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հայաստանի իշխանությունն ի պատասխան այդ մոտեցման բացատրում է, որ չենք կարող և չպետք է պահանջենք, որ մեր բարեկամները` ռազմավարական դաշնակից Ռուսաստանը և դարավոր պրոտեկտորատ Ֆրանսիան, օրինակ, լավ հարաբերություն չունենան մեր հակառակորդ Ադրբեջանի հետ: Իհարկե` չենք կարող:

Չենք կարող թե՛ բարոյական, թե՛ ֆիզիկական տեսանկյունից: Ֆիզիկական տեսանկյունից մենք չկարողացանք անգամ Ռուսաստանից որևէ բան պահանջել, երբ այդ երկրում մեկը մյուսի հետևից սկսեցին ազգայնականների զոհ դառնալ մեր հայրենակիցները, իսկ մարդասպանները մեկը մյուսի հետևից սկսեցին դատարաններում արդարացվել: Բարոյական առումով մենք, իհարկե, չենք կարող Ռուսաստանին և Ֆրանսիային ասել, որ Ադրբեջանի հետ բարեկամություն չանեն: Սակայն այլ է բարեկամությունը, այլ է, երբ այդ բարեկամության շրջանակում տեղավորվում են ձևակերպումներ, որոնք նախանշում են, որ բարեկամությունը տեղի է ունենում Հայաստանի շահի հաշվին:

Եթե այսօր Ռուսաստանը և Ֆրանսիան Կովկասում էներգետիկ զգալի պաշարների տեր Ադրբեջանի հետ լավ հարաբերություն հաստատելու համար Հայաստանի շահը զիջում են միայն խոսքով, այսինքն` միայն հայտարարությունների տեսքով, ապա ո՞վ կարող է երաշխավորել, որ վաղն այդ զիջումները չեն հասնի գործնական հարթություն: Ավելին` դրանք փաստացի արդեն իսկ ունեցել են գործնական դրսևորումներ: Բավական է հիշել, թե ԵԽԽՎ-ում կամ ՄԱԿ-ում քանի անգամ են Ռուսաստանն ու Ֆրանսիան կողմ քվեարկել ոչ հայանպաստ, երբեմն էլ ադրբեջանամետ փաստաթղթերին ու նախաձեռնություններին: Խնդիրը միայն այն չէ, կամ առաջին հերթին այն չէ, որ Ռուսաստանի կազմում էլ կան անջատողական վտանգներ:

Մոսկվան այսօր բավական ուժեղ է դրանք կանխելու կամ մարելու համար: Եվ բացի այդ, Կոսովոյի օրինակը ցույց տվեց, որ վերջին հաշվով, «բա դու» կամ «բա մենք» արտահայտությունները միջազգային քաղաքականության պրակտիկայում այդքան էլ արհեստավարժության նշան չեն: Հետևաբար, երբ Մոսկվան և Փարիզն ընդունում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հազիվ թե դա պայմանավորված լինի իրենց ներքին ամբողջականության մտահոգությամբ: Նաև քիչ հավանական է, որ դա մի հայտարարություն է, որ պետությունների ղեկավարները չեն կարող չանել, ինչպես նկատում է Հայաստանի իշխանությունը: Եթե մենք առաջնորդվում ենք «չեն կարող չանել» մոտեցմամբ, ապա դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը այստեղ դառնում են ավելորդ:

Մյուս կողմից, սակայն, կոնկրետ Ռուսաստանի պարագայում Հայաստանի արտաքին քաղաքականությունը փաստացի վաղուց է դարձել ավելորդ, և թերևս կարելի է հայ-ռուսական հարաբերությունն ընդամենը տեղափոխել էկոնոմիկայի նախարարության տիրույթ, քանի որ բացի այս կամ այն հանքը, ձեռնարկությունը կամ ոլորտը տալ-առնելուց, Հայաստանն ու Ռուսաստանը կարծես թե որևէ այլ հարաբերություն չունեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում