Facebook սոցիալական ցանցի օգտատերերն այսուհետ չեն կարող ջնջել իրենց «Խրոնիկա»-ի տեղեկատվությունը սոցիալական ցանցի որոնման արդյունքներից: Այս մասին հաղորդվում է ընկերության պաշտոնական բլոգում:
Այսպիոսվ, Facebook-ով որոնման արդյունքում կարտացոլվի սոցիալական ցանցի բոլոր օգտատերերի հանրամատչելի ամբողջ տվյալները:
Որոնման միջոցով տվյալները հնարավոր կլինի փակել մի միջոցով՝ արգելափակելով հստակ օգտատիրոջը, որից ցանկանում եք թաքցնել ձեր տեղեկատվությունը: Այս դեպքում արգելափակված մարդիկ չեն կարող տեսնել «Խրոնիկա»-ն կամ մեկնաբանությունների, ընդհանուր ընկերներ բաժնի միջոցով այցելել ձեր էջ:
Facebook-ի ներկայացուցիչների խոսքերով՝ սոցիալական ցանցի զարգացումը հանգեցրել է նրան, որ ժամանակի ընթացքում հնացել է որոնման արդյունքում տվյալների արտացոլման ավտոմատ արգելքի կարգավորման հնարավորությունը:










































