«Լոս-Զետաս» թմրակարտելը տարերային աղետից տուժած մեքսիկական Տամաուլիպաս նահանգի Սյուդադա-Վիկտորիա քաղաքի բնակիչներին սննդամթերք է բաժանել:
Անցած ամիս նույն նահանգում մարդասիրական օգնություն էին ցուցաբերել մրցակից «Գոլֆո» կլանի («Ծոցի կարտել») անդամները՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Տեղի բնակիչները նշել են, որ իրենց համար միևնույն է, թե ով է իրենց օգնում:
Վերջին տվյալներով՝ Մեքսիկայում տեղատարափ անձրևների ու ջրհեղեղների հետևանքով զոհվել է 157 մարդ:
Երկրի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի խոսքով՝ բնությունը վնաս է հասցրել 570 հազար հա գյուղատնտեսական նշանակության տարածքների:









































