ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հինգշաբթի Աթենքում հույն արտգործնախարար Էվանգելոս Վենիզելոսի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Սիրիայի դեմ ուժի կիրառումը չի լուծի այդ երկրում հակամարտությունը:
«Ներկայում ես չեմ տեսնում, թե ինչ դեր կարող է դրանում խաղալ ՆԱՏՕ-ն… Սիրիական հակամարտության համար ռազմական լուծում գոյություն չունի»,- հայտարարել է Ռասմուսենը՝ փոխանցում է France-Presse գործակալությունը:
Դեռևս սեպտեմբերի կեսերին դաշինքի ղեկավարը հայտարարել էր, որ Դամասկոսի դեմ ուժի կիրառման հարցը չի կարելի հանել օրակարգից՝ օգնելու համար դիվանագետներին կարգավորել հակամարտությունը:
Նա նաև ընդգծել էր, որ օտարերկրյա ներխուժումը հղի է տարածաշրջանի համար անկանխատեսելի հետևանքներով:









































