Saturday, 13 06 2026
Ռուսաստանի բանակն առաջ է շարժվում բոլոր ուղղություններով. Վլադիմիր Պուտին
Ստրասբուրգում կայացել է IVOA-ի խորհրդակցությունը․ Հայաստանը ներկայացրել է հայկական վիրտուալ աստղադիտարանը
16:30
Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության գործարքի ստորագրումը
Առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
16:10
8 միլիարդ դոլար՝ Նյու Յորքի լեգենդար Penn Station-ը վերակենդանացնելու համար
Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
15:50
Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ

ԱՄՆ-ն և Ռուսաստանը ղարաբաղյան հարցում որևէ տարակարծություն չունեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱՄՆ Ատլանտիկ խորհրդի (Atlantic Council) Եվրասիական կենտրոնի տնօրեն, Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ռոս Վիլսընը


– Պարոն դեսպան, ինչպե՞ս եք գնահատում Դովիլում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների հայտարարությունը… Համանախագահող երկրների ղեկավարների նախորդ երկու` Ակվիլայում և Մուսկոկայում արված հայտարարությունների հետ բաղդատելիս այս հայտարարությունն ինչո՞վ կառանձնացնեիք…


– Կարծում եմ՝ նախագահները բացահայտ իրենց լուրջ մտահոգությունն են արտահայտում հակամարտության կարգավորման բանակցությունների մասին, և շեշտում են, որ ավելի արդյունավետ աշխատանքներ պետք է տարվեն… Ուստի նախագահները ողջունում և կազմակերպում են հունիսի 25-ի հանդիպումը… Սա արվում է գործն առաջ մղելու համար… Ես չեմ ցանկանում այս հայտարարությունը համեմատել նախորդ հայտարարությունների, ձևակերպումների հետ և խորհուրդ կտայի մեծ նշանակություն չտեսնել դրանց տարբերությունների մեջ… Մենք պետք է համեմատենք, թե ինչքանով են նախագահները մտահոգ ներկա իրավիճակով, և խստորեն հորդորում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին իրական քայլերի գնալ…


– Հայաստանի քաղաքական գործիչներից մեկը Դովիլի հայտարարությունը գնահատեց որպես «Դեյթոնի ուրվական»:


– Ես չեմ կարծում, որ նախագահները մտադիր են ղարաբաղյան հակամարտության դեպքում կիրառել Դեյթոնի սկզբունքը… Ամեն հակամարտություն իր յուրահատուկ հանգամանքներն ունի… Եկեք չմոռանանք, որ Դեյթոնը ընդգծված ամերիկյան նախաձեռնություն էր… Լեռնային Ղարաբաղի դեպքում երեք նախագահներն են միասին մտահոգություն հայտնում՝ հույսեր կապելով Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հրապարակվելիք զեկույցի հետ…


– Ի՞նչ տարբերություն կա բանակցային գործընթացի ներկա և նախորդ փուլերի միջև… Ի՞նչ սպասելիքներ ունեք նախագահների Կազանում կայանալիք հանդիպումից. որևէ առաջընթաց ակնկալո՞ւմ եք…


– Ես կարծում եմ՝ դա դժվար է ասել… Եթե մեկը բանակցային գործընթացի ուղղակի մասնակից չէ, նրա համար դժվար է ասել՝ ինչու ենք մենք ավելի լավատես հիմա, քան մի քանի ամիս առաջ, կամ 6 տարի առաջ… Ինձ համար դժվար է դատել և գնահատել` ինչու են ամերիկացի բանակցողները ավելի լավատես հիմա, քանի որ ես տեղյակ չեմ նրանց ներքին խոսակցություններին… Բայց բոլորը, ովքեր հետևում են այս գործընթացին, խիստ մտահոգված են, որ ոչ մի առաջընթաց չկա վերջին 20 տարիներին… Եվ այս ներկա վիճակի շարունակումը չի բխում ո՛չ հակամարտող կողմերի, ո՛չ իսկ Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի շահերից, ովքեր ուզում են, որպեսզի տարածաշրջանը ավելի կայուն լինի… Ես հույս ունեմ, որ համանախագահները հիմք ունեն լավատես լինելու…


– Ինչպե՞ս եք գնահատում ԼՂ հարցում Ռուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցության մակարդակը… Կարծում եք, նրանք բավականաչափ միակա՞մ են այս հակամարտությունը լուծելու գործում…


– Ես զրուցել եմ ամերիկացի պաշտոնյաների հետ, ովքեր մասնակցում են Լեռնային Ղարաբաղի քննարկումներին ԱՄՆ կառավարությունում, և ըստ նրանց՝ ԱՄՆ-ը և Ռուսաստանը միակարծիք են այս հարցում, նրանք համագործակցում են… Այս երկու երկրները չունեն որևէ տարակարծություն կամ անհամաձայնություն այս հարցում… Եթե դինամիկային հետևենք, կտեսնենք, որ համանախագահները միակարծիք են և համագործակցում են, և կարծում եմ` այդպես էլ կշարունակվի…


– Կարծում եք, Մինսկի խմբի երկրներին կհաջողվի՞ ստիպել հայկական և ադրբեջանական կողմերին քայլեր ձեռնարկել՝ հակամարտությունը լուծելու համար…


– Կարծում եմ՝ համանախագահները որևէ բան ստիպելու մտադրություն չունեն… Բանակցությունները այդ ուղղությամբ չեն գնում… Եթե այդպես լիներ, համաձայնությունը ոչ մի կողմի համար գոհացուցիչ չէր լինի… Համանախագահները պետք է համոզեն կողմերին, որ փոխզիջումների գնով հակամարտության լուծման հասնելով իրենց շահերը բավարարված կլինեն… Համանախագահները հույս ունեն, որ իրենց կհաջողվի համոզել կողմերին, որ հինական սկզբունքների ընդունումը ոչ միայն հարցի լուծման հիմք կարող է հանդիսանալ, այլև կթուլացնի վերջին տարվա ընթացքում ձևավորված լարվածությունը և հետ կպահի կողմերին ռազմական բախումներից…


– Հունիսի 6-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այցելելու է Հայաստան: Ի՞նչ եք կարծում, կա՞, արդյոք, կապ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի ներկա ակտիվ փուլի և Իրանի նախագահի այս այցի մեջ…


– Ես մի քիչ հոռետես եմ այդ կապը տեսնելու հարցում… Իրանն այս գործընթացում համեմատաբար քիչ ազդեցություն ունի… Ահմադինեժադը պարզապես փորձում է իր կառավարության նկատմամբ միջազգային հանրության հարգանքը շահել… Իմ կարծիքով, Ահմադինեժադի այցը ավելի կարևոր է հայ-իրանական հարաբերությունների տեսանկյունից, քան տարածաշրջանի համար…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում