ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մոտ 6,6 մլն դրամ է ծախսել կապի ծառայությունների համար: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, ՀՀ ԿԳՆ-ն այդ գումարը վճարել Է «ԱրմենՏել» ընկերությանը հիմնականում ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների համար:
Փաստորեն, այս նախարարությունում ևս սիրում են հեռախոսով շատախոսել: Թեև, ՀՀ ֆինանսների նախարարության համեմատ, ԿԳՆ-ի արձանագրած թիվը քիչ Է. ֆիննախարարությունը մոտ 8,5 մլն դրամի է խոսել:









































