Հայ-թուրքական երկխոսությունը վերսկսելու համար անհրաժեշտ է ազատել Ադրբեջանի «գրավյալ հողերը»՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Շվեյցարիայի արտգործնախարարի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Նրա խոսքով՝ 4 տարի առաջ Անկարան փորձել է երկխոսություն սկսել Երևանի հետ, սակայն «հայկական կողմի մեղքով» բանակցություններն ընդհատվել են:
Նա նաև հավելել է, որ Անկարան կողմերի միջև բանակցությունների վերսկսման հույս ունի:
Դավութօղլուի խոսքով՝ հայ-թուրքական երկխոսության վերսկսումը պետք է տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին զուգահեռ:







































