Թուրքիայի կառավարությունը որոշում է ընդունել «Թալիբանի» և «Ալ-Քաիդայի» հետ կապված հարյուրավոր ֆիզիկական և իրավաբանական անձանց ֆինանսական ակտիվները սառեցնելու մասին:
Խոսքը մասնավորապես 219 ֆիզիկական և 63 իրավաբանական անձանց մասին է, որոնք կապված են «Ալ-Քաիդայի» հետ, ինչպես նաև 130 ֆիզիկական և 4 իրավաբանական անձանց, որոնք կապեր ունեն «Թալիբանի» հետ՝ հայտնում է Interfax-ը:
Նրանք, ովքեր կտուժեն այդ պատժամիջոցներից, կարող են հայց ներկայացնել թուրքական իշխանությունների դեմ առաջիկա երկու ամսվա ընթացքում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ աֆղանական կառավարությունը դիտարկում է Թուրքիայում կամ Սաուդյան Արաբիայում «Թալիբանի» ներկայացուցչության բացման հնարավորությունը: «Թալիբանի» գրասենյակը, որն այս տարի բացվել էր Կատարում, գոյատևել է շատ կարճ: Այն աշխատանքը դադարեցրել էր Աֆղանստանի իսլամական էմիրության խորհրդանիշի կիրառման հետ կապված սկանդալից հետո:









































