Facebook-ն ԱՄՆ կոնգրեսին կփոխանցի տվյալներ հազարավոր հայտարարությունների մասին, որոնք գնվել են ռուս գործակալների կողմից ԱՄՆ-ում նախընտրական արշավի ժամանակ։ Այս մասին հայտարարել է սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։
Սոցցանցում ավելի վաղ հայտնել էին, որ նախագահական նախընտրական արշավի ընթացքում «ռուսական բոտերը» քաղաքական գովազդ են գնել սոցցանցում՝ ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար։
Ցուկերբերգի խոսքով՝ Facebook-ը մի քանի ամիս շարունակ ակտիվորեն աշխատում է ԱՄՆ կառավարության հետ ռուսական միջամտության հետաքննման գործում։
«Մենք գտնվում ենք նոր աշխարհում։ Համացանցային հանրույթի նոր հանձնարարությունն է պետությունների դեմ միջոցառումների ընդունումը, որոնք փորձում են ազդել ընտրությունների ելքի վրա»,-ասել է նա։
Facebook-ի հիմնադիրը հավելել է, որ ընկերությունում չեն գտել ռուսական գովազդի հետ կապված կեղծ օգտահաշիվների կապի ապացույցներ, սակայն ստացված տվյալները կփոխանցեն Կոնգրեսին։











































