19-ամյա կանադացի երգիչը խոստովանել է, որ բոլոր կենդանիներից ամենաշատը սիրում է իր կատվին՝ Տոտսին, պաշտում է Էլթոն Ջոնի, Ջիմի Հենդրիքսի և Էրիկ Քլեփթոնի երաժշտությունը: Սննդից նախընտրում է սպագետի, իսկ իր համար գլխավոր թիվը 6-ն է:
Բիբերի ամենասիրելի գույները ոսկեգույնն ու մանուշակագույնն են: Երկրպագուներն այդ ամենին հավատացել են, սակայն իրական կյանքում դա այնքան էլ այդպես չէ:
Այսպես, երգչի Ferrari Italia 458-ը բնավ էլ մանուշակագույն կամ ոսկեգույն չէ, եթե, իհարկե, հաշվի չառնենք ավտոմեքենայի գինը՝ 230 հզ դոլար: Վերջին տարվա ընթացքում Բիբերը երկու անգամ ներկել է ավտոմեքենան՝ վերջում կանգնելով սովորական սևի վրա: Իսկ սկզբում սպորտային ավտոմեքենան սպիտակ էր, ավելի ուշ դարձավ երկնագույն, իսկ հիմա մգացել է: Գունափոխումներն արժեցել են մի քանի հազար դոլար:












































