Արքայազն Հարիի հմայքին չեն կարող դիմակայել ո՛չ աստղերը, ո՛չ պապարացիները, ո՛չ լրագրողները, ո՛չ էլ… արաբ շեյխերը: Ընդամենը մեկ գիշերվա ընթացքում Հարին Դուբայում իր բարեգործական հիմնադրամի կարիքների համար հավաքել է ավելի քան մեկ միլիոն դոլար:
ԱՄԷ-ում արքայազնը հայտնվել էր Ավստրալիայից հետդարձի ճանապարհին, որտեղ անցած հանգստյան օրերին մասնակցել է երկրի ռազմածովային ուժերի հարյուրամյակին նվիրված տոնակատարություններին:
Դուբայի կենտրոնում գտնվող հանրահայտ հյուրանոցում հավաքվել էին այնտեղ ապրող բոլոր հայտնի և ունևոր մարդիկ, իսկ առիթը բարեգործական ընթրիքն ու աճուրդն էր, որոնք կոչված էին ՄԻԱՎ-ով վարակված երեխաների բուժման կենտրոնի կառուցմանը:
Իր խորաթափանց ելույթը Հարին արտաբերել է արաբերենով:













































