Sunday, 07 06 2026
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Գլխավոր դատախազի տեղակալն ու «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետը ազատազրկել են ապօրինաբար

Վերաքննիչ դատարանն իր մայիսի 30-ի որոշմամբ բավարարեց երեք հասարակական կազմակերպությունների վերաքննիչ բողոքը և հաստատեց, որ դատախազի տեղակալը և «Նուբարաշեն» ՔԿՀ պետը Սարգիս Պողոսյանին շուրջ մեկ ամիս 2010թ. օգոստոսի 5-ից մինչև սեպտեմբերի 1-ը պահել են ապօրինի կալանքի տակ:

ՀՀ քաղաքացի Սարգիս Պողոսյանը հետախուզման մեջ է գտնվել ԱՄՆ իրավապահների կողմից և այստեղ հայտնաբերվելուց հետո, առանց դատարանի` կալանքի մասին որոշման, միայն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի գրությամբ պահվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Հիշեցնենք, որ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ», «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ», «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ-ները հայտնաբերել էին այդ դեպքը և պահանջել քրեական պատասխանատվության ենթարկել մեղավորներին, ինչին համապատասխան ընթացք չէր տվել դատախազությունը: Իրավապաշտպանները դիմել էին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` դատախազությանը պարտավորեցնելու` քրեական վարույթ հարուցել գլխավոր դատախազի տեղակալի և «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի դեմ: Հայցը մերժվել էր, որից հետո իրավապաշտպանները դիմել էին Վերաքննիչ քրեական դատարան և պահանջել` բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը: Վերաքննիչը բողոքը համարել է հիմնավոր, բավարարել այն, վերացրել առաջին ատյանի որոշումը և վարույթն իրականացնող գլխավոր դատախազությանը պարտավորեցրել վերացնել անձի իրավունքների և ազատությունների խախտումները:

Վերաքննիչը բողոքը բավարարել է հետևյալ պատճառաբանություններով: Կալանավորման օրինականության մասով. գլխավոր դատախազությունը որպես Ս.Պողոսյանի կալանավորման օրինականության հիմնավորում նշել է այն, որ նրա կալանավորումն իրականացվել է ԱՄՆ իրավապահ մարմիններին հանձնելու հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար: Իսկ այս հիմքով կալանավորելիս դատավորի մոտ տանելու պահանջ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասը չի նախատեսում: Այս փաստարկը դրվել է նաև Ս.Պողոսյանին կալանավորելու օրինականության վերաբերյալ առաջին ատյանի դատարանի հետևության հիմքում: Վերաքննիչ դատարանը դա համարել է անհիմն, քանի որ ՀՀ Սահմանադրության 16-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ, 137-րդ, 280-րդ հոդվածներով անձին կալանավորելու մասին որոշում կայացնելու բացառիկ իրավասությունը տրված է դատարանին, և մարդու ազատությունն ու անձեռնմխելիությունը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ: Բացի դա, Վերաքննիչ դատարանն ընդգծել է, որ Հայաստանը և ԱՄՆ-ը չեն կնքել քրեական գործերով իրավական օգնության վերաբերյալ պայմանագիր և միմյանց հետ կապված են փոխադարձության կարգով քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու պայմանավորվածությամբ: Եթե չկա միջազգային պայմանագիր, ապա «հանձնելու համար կալանավորելու» հարցը ՀՀ քրդատօրի 491 հոդվածը կարգավորվում է հետևյալ կերպ. «1. Անձին հանձնելու վերաբերյալ խնդրանքին կից նրան կալանքի վերցնելու մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնի որոշման (դրա պատճենի) առկայության դեպքում խնդրանքն ստացած Հայաստանի Հանրապետության դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը սույն օրենսգրքով սահմանված կարգով միջոցներ են ձեռնարկում հանձնման ենթակա անձին կալանավորելու համար, եթե հնարավոր չեն համարում խնդրանքի կատարումն առանց դրա: 2. Սույն որոշման առաջին մասով նախատեսված դեպքերում անձի կալանավորման մասին Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի որոշումը պետք է կայացվի հանձնման ենթակա անձի ներկայությամբ…»:

Մինչդեռ, Ս.Պողոսյանի դեպքում ՀՀ այդ պահանջները չեն պահպանվել. այն է` Սարգիս Պողոսյանին հանձնելու համար ներկայացվել է ոչ թե օրենքով սահմանված կարգով ձևակերպված խնդրանք, այլ ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ-ի միջոցով հարցում է արվել նրան հանձնելու հնարավորության վերաբերյալ: 2. Նշված հարցմանը կցված չի եղել Ս.Պողոսյանին կալանավորելու վերաբերյալ ԱՄՆ իրավասու դատարանի որոշումը: Փաստորեն, օրենքով սահմանված կարգով Ս.Պողոսյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն չի ներկայացվել, ՀՀ իրավասու դատարանի կողմից Սարգիս Պողոսյանին ազատությունից զրկելու հարցը չի քննվել և կալանավորման որոշում չի կայացվել, այլ Սարգիս Պողոսյանը շուրջ մեկ ամիս պահվել է կալանքի տակ` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի գրության հիման վրա: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` «կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը պարտավոր է` …անհապաղ ազատ արձակել առանց դատարանի համապատասխան որոշման կալանավորված… անձանց», ինչը չի արվել: Ավելին, Վերաքննիչ դատարանը արձանագրել է նաև, որ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետի 02.08.2010թ. գրությամբ, հասցեագրված ՀՀ արտգործնախարարության հյուպատոսական վարչության պետին, խնդրվել է ԱՄՆ իրավապահ մարմիններին հայտնել, որ Սարգիս Պողոսյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի և քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով հանձնելու ենթակա չէ: Այսինքն` մինչև գլխավոր դատախազի տեղակալի գրության հիման վրա Ս.Պողոսյանին «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխելը, գլխավոր դատախազությունն արդեն իսկ դիրքորոշում է ունեցել նրան հանձնելու անհնարինության վերաբերյալ:

Հետևաբար նրան հանձնելու նպատակով չեն կալանավորել: Այսինքն` Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Սարգիս Պողոսյանի ազատության իրավունքը սահմանափակելիս իրավասու մարմինների կողմից չեն պահպանվել ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված երաշխիքները, որի արդյունքում Ս.Պողոսյանն ազատությունից զրկվել է և պահվել արգելանքի տակ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգի խախտմամբ, որը հանգեցրել է անձի անձեռնմխելիության սահմանադրական սկզբունքի խախտման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում