Sunday, 21 06 2026
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում

Հայ-թուրքական բանակցությունների թարմացման համար նոր օրակարգ է անհրաժեշտ. Ալեքսեյ Վլասով

Դեռևս չորս տարի առաջ Ցյուրիխի համալսարանի պատմության ֆակուլտետի «Աուլա» սրահում ստորագրվեցին հարաբերությունների զարգացման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հայ-թուրքական արձանագրությունները: Հայկական կողմից արձանագրությունները ստորագրեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, թուրքական կողմից՝ նրա պաշտոնակից Ահմեդ Դավութօղլուն: Արձանագրությունները ներկայացվեցին երկու երկրների խորհրդարանների վավերացմանը: Արձանագրությունները մինչ այսօր ՀՀ ԱԺ-ի օրակարգում են, իսկ Մեջլիսի օրակարգից անընդհատ հանվում և ետ են բերվում, իսկ գործընթացը դոփում է տեղում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Հյուսիս-Հարավ» քաղաքագիտական կենտրոնի գործադիր տնօրեն, ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսեյ Վլասովն ասաց, որ վերջերս Թուրքիայում է եղել, շփվել է փորձագիտական հանրության հետ հենց այդ թեմայի շուրջ և պարզել է, որ կարծիքները շատ տարբեր են եղել: Ըստ նրա՝ մի շարք փորձագետեր ասել են, որ վաղ թե ուշ այդ գործընթացը կսառեցվի, թեև բանակցային դինամիկա գոյություն կունենա, իսկ մի մասը լիահույս են: Բայց, նրա համոզմամբ, ներկայումս ո՛չ Հայաստանը, ո՛չ Թուրքիան պատրաստ չեն վերադառնալ այն օրակարգին, որը ազդարարվեց այդ պատմական հանդիպման ժամանակ: «Հիմա ես կարծում եմ, որ որևէ փոփոխություն չի լինի, նոր իմպուլս չի լինի այդ հարաբերություններում: Հիմքը, որ հարաբերությունները շարունակվեն, մնում է, ուստի ես կարծում եմ, որ կանխատեսում կարելի է անել կարճաժամկետ ապագայի համար, բայց ինչ կլինի 2014 թ., կանխատեսել հնարավոր չէ»,- ասաց նա:

Գնահատելով ՌԴ դիրքորոշումն այս հարցում՝ Վլասովն ասաց, որ ՌԴ-ն այն կողմերից մեկն էր, որն ապահովում էր Հայաստանի և Թուրքիայի մերձեցումը: Թեև փորձագետը չի բացառում, որ հայ-թուրքական հարաբերություններում ռուսական դիվանագիտության դերն այնքան նշանակալի չէր, որքան Քլինթոնի ներդրած ջանքերը:

«Ես չէի ասի, որ ՌԴ դիրքորոշումն այդ հարցում բացասական է, բայց էլի կասեմ, որ, բնականաբար, այդ հարցում Արևմուտքի դիրքորոշումն ավելի ակտիվ է, այսինքն՝ ՌԴ-ն չի համակարգել այդ կոնֆլիկտն ինչպես ղարաբաղյանի դեպքում, ուստի թեմայի վերականգնման համար նոր օրակարգ է անհրաժեշտ, օրինակ՝ կլինի՞ արդյոք սահմանների բացումը՝ կապված ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի հետ, թե՞ ոչ, և նման մի շարք այլ հարցեր»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում