«Թալիբան» շարժման ներկայացուցիչը հայտարարել է, որ գրոհայինների կողմից վիրավորված Մալալա Յուսուֆզայն աժանի չէ Սախարովի անվան մրցանակին, որը շնորհվել է նրան: Այսմասին հաղորդում է France Presse գործակալությունը:
16-ամյա Յուսուֆզայի վրա հարձակումը, որն իր բլոգում քննադատել է ծայրահեղական շարժմանը և պաշտպանել է կանանց կրթություն ստանալու իրավունքը, իրագործվել է 2012 թ. հոկտեմբերին: Հինգշաբթի Եվրախորհրդարանի քաղաքական խմբակցություններն աղջկան շնորհել են Սախարովի մրցանակ՝ «Մտքի ազատության համար»:
«Նա ոչինչ չի արել: Իսլամի թշնամիները պարգևատրել են նրան, քանի որ նա հրաժարվել է իսլամից»,- հայտարարել է շարժման ներկայացուցիչ Շարիդուլլահ Շահիդը:
Նշենք, որ նախորդ շաբաթ RAW in War իրավապաշտպան կազմակերպությունն աղջկան շնորհել էր Աննա Պոլիտկովսկայայի անվան մրցանակ, որը տրվում է հակամարտության գոտիներում աշխատող կանանց:







































