Էրիթրեայի կառավարությունը ԱՄՆ-ին մեղադրել է ավելի քան 300 էմիգրատների մահվան մեջ: Էմիգրանտների նավը խորտակվել էր հոկտեմբերի 3-ին, իտալական Լամպեդուզա կղզու ափերի մոտ: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:
Հայտարարությունում ասվում է, որ ԱՄՆ վարչակազմը մեծապես նպաստում է միջազգային թրաֆիքինգին, ինչպես նաև իր գործակալներին է ներդնում տարբեր երկրների կառավարություններում ու կառավարման տարածարջանային մարմիններում: Փաստաթղթում չի հստակեցվում, թե ինչ կապ ունի ԱՄՆ-ն Միջերկրական ծովում էմիգրանտների մահվան հետ:
Էրիթրեայի իշխանություններն առաջին անգամ չեն տարբեր մեղադրանքներ առաջադրում Վաշինգտոնի դեմ: Էրիթրեայի ագրեսիվ դիրքորոշումը մեծապես պայմանավորված է Եթովպիայի և ԱՄՆ-ի սերտ հարաբերություններով: Էրիթրեան առանձնացել է Եթովպիայից: Էրիթրեայի անջատողականների պայքարը շարունակվել է 30 տարի՝ 1961-1991 թթ.:
ՄԱԿ-ի տվյալներով՝ ամեն ամիս Էրիթրեայից մոտ 3000 քաղաքացի է փախչում Սուդան ու Եթովպիա:










































