Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Հայաստանը ներդրողներին կարող է առաջարկել հասանելիություն դեպի 800 միլիոն սպառող ունեցող շուկաներ

Հայաստանը ներդրողներին և տնտեսվարողներին կարող է առաջարկել հասանելիություն դեպի առնվազն 800 միլիոն սպառողներ ունեցող շուկաներ:  «Հայաստան-Սփյուռք» համաժողովի շրջանակում սեպտեմբերի 20-ին ներկայացնելով «Հայաստանի զարգացման հիմնախնդիրներ» ուղղության քննարկումների արդյունքները, այս մասին նշեց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ Հայաստան-Սփյուռք համաժողովի ներքո տնտեսական հիմնախնդիրները քննարկվել են չորս հիմնական ուղղություններով՝ տնտեսություն զարգացում և ներդրումներ, հայաստանյան զբոսաշրջության խթանումը որպես պատմության և մշակույթի ներկայացման արդյունավետ եղանակ, ինչպես նաև տնտեսական ոլորտը. սփյուռքի գործարար և մասնագիտական ցանցի հնարավորությունները ու Հայաստան-սփյուռք տնտեսական համագործակցության խթանումը:

«Նշված նիստերում 22 մասնակիցներ հանդես են եկել հիմնական զեկույցներով եւ շուրջ երկու տասնյակ մասնակիցներ ներկայացրել են հարակից զեկույցներ»,- ասաց Գաբրիելյանը:

Փոխվարչապետը նշեց, որ «Հայաստանի տնտեսական զարգացումը եւ ներդրումները» խորագրով նիստի ընթացքում ներկայացվել են տնտեսության գրավիչ կողմերը, ինչպես նաև խոսվել է առկա անելիքների մասին:

«Մասնավորապես, նշվել է, որ Հայաստանը պատմականորեն եղել է բոլոր խոշոր առևտրային ուղիների խաչմերուկում և մշտապես եղել ակտիվ միջազգային առևտրում: Միևնույն ժամանակ, մենք այժմ ևս կարող ենք հնարավորություն ընձեռել ներդրողներին եւ տնտեսվարողներին, առաջարկել հասանելիություն դեպի առնվազն 800 միլիոն սպառողներ ունեցող շուկաներ՝ պայմանավորված թե Եվրասիական տնտեսական միության անդամակցությամբ, թե Իրանի հետ սերտ եւ նախանշվող ավելի խորացող հարաբերություններով, թե ԵՄ ու ԱՄՆ-ի հետ առեւտրի հստակ արտոնյալ ռեժիմներով»,- նշեց Գաբրիելյանը:

Ըստ Գաբրիելյանի՝ նիստերի ընթացքում անդրադարձ է կատարվել երկրի աշխատուժի որակի, ինչպես նաև այն մեծ անելիքներին, որոնք անհրաժեշտ են կրթական որակը բարձրացնելու և էլ ավելի պատրաստված, գլոբալ մասնագետներ պատրաստելու համար:

«Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև բիզնես միջավայրին, դրա առկա նվաճումներին, և այն խնդիրներին, որ դեռևս առկա են և կարիք ունեն լուծման»,- ասաց Գաբրիելյանը:

Փոխվարչապետի խոսքով՝ նիստերի ընթացքում հիմնականում քննարկումներ են ծավալվել հետևյալ հարցերի շուրջ. Սփյուռքի պոտենցիալ ներդրողների համար Հայաստանում ներդրումային ծրագրերը եւ հնարավորությունները, ՀՀ օրենսդրությունը, փոքր և միջին բիզնեսի համար գործող արտոնությունները և ԵԱՏՄ-ԵՄ-այլ շուկաներ արտահանման առավելությունները, խոսվել է այս ամբողջ տեղեկատվության հասցեական հասանելիության մասին, քանի որ շատերը մանրամասն չգիտեն այն հնարավորություններն ու սահմանափակումները, որոնք առկա են:

«Նիստերի ընթացքում առաջարկվել են Հայաստանում բարենպաստ բիզնես միջավայրի զարգացմանը խոչընդոտող հիմնական խնդիրների հաղթահարման ուղիների տարբեր լուծումներ են: Անդրսահմանային շուկաներում գործունեության համար Հայաստանում աշխատող գործարարների հնարավորությունները ևս քննարկվել են, նաև պետական վարչարարության շարունակական պարզեցումը, պետական աջակցության ու ֆինանսական համակարգի կատարած դերի մասին է խոսվել»,- եզրափակեց Գաբրիելյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում