Ասում են՝ գեղեցիկ կանանց մեծամասնությունը երիտասարդ տարիներին տգեղ է եղել, սակայն հոլիվուդյան աստղ Սկառլետ Յոհանսոնը, որն օրերս պաշտոնապես ճանաչվեց աշխարհի ամենասեքսուալ կին, հերքում է այդ միֆը:
Դատելով բրիտանական Daily Mail տաբլոիդի բացառիկ լուսանկարներից, որտեղ պատկերված է դպրոցական Յոհանսոնը, կինոաստղը եղել է իսկական գեղեցկուհի:
Նոր լուսանկարներում 16-ամյա Սկառլետն իր դպրոցական ընկերների հետ է և ցուցադրում է իր գեղեցիկ ժպիտն ու հայտնի հյութեղ շուրթերը:














































