Wednesday, 01 07 2026
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26

Արդարադատության նախարարությունը փորձում է ազդեցություն ունենալ փաստաբանների որոշումների վրա

Այսօր փաստաբանները հավաքվել էին քննարկելու «Փասաբանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերը, որոնք լուրջ մտահոգություն են առաջացրել փաստաբանների շրջանում:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշեց, որ օրենքները դեռ ընդունված չեն, դրանք դեռ նախագծերն են, որոնք տեղադրված են Արդարադատության նախարարության կայքէջում: Այդ օրենքներով նախատեսված է փաստաբանների համար պետական տուրքի վճարում տարեկան 60 հազար դրամ՝ փաստաբանների գրանցամատյան վարելու համար:

Նրա խոսքով`սա նոր հասկացություն է, որը վարելու է Արդարադատության նախարարությունը, և օրենքով համարվելու է, որ գրանցամատյանում գրացված անձն է համարվելու փաստաբան:

Ըստ պալատի նախագահի՝ առաջին մտահոգությունն այն է, որ դա ուղղակիորեն ազդում է փաստաբանի անկախության վրա, որովհետև փաստաբանությունը՝ որպես քաղաքացիական հասարակությաւն ինստիտուտ, անկախ է և պետական մարմինների հետ որևէ կապ չունի: Իսկ օրենքի ընդունման դեպքում պետական մարմինն է որոշում, գրանցամատյանով գրանցելու փաստով, անձին ճանաչել փաստաբան: Այս դեպքում արդեն, նրա խոսքով, գործ ունենք անկախության խախտման հետ:

Երկրորդ մտահոգությունը կապված է պետական տուրքի չափի հետ, քանի որ տարեկան 60 հազար դրամ վճարումը, ըստ Արա Զոհրաբյանի, չհիմնավորված է և ոչ արդյունավետ, քանի որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը նախատեսնում է, որ պետական տուրքը գանձվում է պետական ծառայություններից օգտվող անձնանց համար:

«Այդ օրենքի ընդունումից հետո այդ ծառայությունից օգտվելու է ոչ թե փաստաբանը, այլ հանրությունը և պետական մարմինը: Այստեղ պարադոքսալ վիճակ է ստեղծվում, որ պետական տուրք է սահմանվում փաստաբանների համար, որոնք այդ հաշվառումից չեն օգտվում»,- ասաց նա:

Արա Զոհրաբյանը նշեց, որ Փաստաբանների պալատը հաշվառում իրականացնում է անվճար, հրապարակում տեղեկություններ փաստաբանների մասին:

Այստեղ, նրա դիտարկմամբ, մի կարևոր հանգամանք էլ կա, որ հիշյալ օրենքների նախագծերի հիմնավորման մեջ նշված է, որ այդ գումաները նախատեսվում է ուղղել Հանրային պաշտպանի գրասենյակի պահպանմանը, սակայն Սահմանադրության 20-րդ հոդվածը նախատեսում է, որ օրենքով նախատեսված դեպքերում պետությունն է ապահովում իրավաբանական օգնության անվճար ապահովում: Եվ այս դեպքում փաստաբաններից գումար հավաքելը, ըստ նրա, արդարացված չէ:

Բացի դրանիվ՝ նախագծում հաշվի չի առնված նաև փաստաբանների սոցիալական վիճակը, քանի որ, Արա Զոհրաբյանի խոսքով, մեր 1300 փաստաբանների մի մասը չունի այդ վճարունակությունը:

Պալատի նախագահի կարծիքով` այսպիսով արդարադատության նախարարությունը փորձում է ազդեցություն ունենալ փաստաբանների որոշումների վրա, ուստի փաստաբանները համախմբված են այս հարցի դեմ պայքարելու և թույլ չեն տա, որ այդպիսի բան լինի: Այս քայլը, ըստ նրա, ապակառուցողական քայլ է:

Արա Զոհրաբյանը նշեց նաև, որ երեկ փաստաբանների պալատի խորհրդի նիստ էր, որտեղ որոշվեց ՀՀ վարչապետի հետ հանդիպում կազմակերպել, փորձել հասկանալ` ինչու են փաստաբանների նկատմամբ այսպիսի վերաբերմունք ցուցաբերում:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում