Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը հայտնել է, որ թիմի հարձակվող Նեյմարը կարող է որոշիչ դերակատարություն ունենալ խաղադաշտում:
Միաժամանակ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը նշել է, որ «կապտանռնագույններ»-ի հարձակվող Լիոնել Մեսսին անգնահատելի նշանակություն ունի թիմի համար:
«Ընթացիկ մրցաշրջանում մեր թիմի կազմում հանդես է գալիս ֆուտբոլիստ, ով կարող է վճռորոշ դեր ունենալ խաղերի ելքը որոշելու գործում: Խոսքս Նեյմարի մասին է: Սակայն Մեսսին, միևնույնն է, շարունակում է կարևոր լինել «Բարսելոնա»-ի համար: Չէ՞ որ Լեոն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Մենք նրա կարիքը շատ ենք զգում»,- ասել է Բուսկետսը:







































