Տեսողության համաշխարհային օրը նշվում է ամեն տարի հոկտեմբերի երկրորդ հինգշաբթի օրը: Նպատակն է հասարակության ուշադրությունը գրավել կուրության խնդիրների, տեսողական խանգարումների ու տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց վերականգնման վրա՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ աշխարհում գրեթե 300 մլն մարդ տառապում է տեսողության խախտման տարբեր տեսակներից: Աչքի հիվանդություն ունեն ավելի քան 19 մլն երեխաներ:
«Ամբողջ աշխարհում շուրջ 285 մլն մարդ տառապում է տեսողական խանգարումներից»,- ասվում է ԱՀԿ-ի կայքում:
Ակնաբույժները խորհուրդ են տալիս տեսողությունը ստուգել գոնե տարեկան 1 անգամ: ԱՀԿ-ի տվյալներով՝ գլոբալ մակարդակով տեսողական խանգարումների մինչև 80%-ը հնարավոր է կանխարգելել կամ բուժել:










































