Տիբեթի բնակիչները բողոքի ակցիայի ժամանակ պահանջել են ազատ արձակել ձերբակալված տեղաբնակ Ջորջի Դագստրելին: Նա ձերբակալվել է սեպտեմբերին՝ տիբեթցիների և չինական ոստիկանության միջև բախումների ժամանակ:
Նշվում է, որ ոստիկանությունը փորձել է ցուցարարներին ցրել կրակելով: Դեռևս հայտնի չէ՝ արդյոք ոստիկանությունը արցունքաբեր գազ կամ մարտական փամփուշտներ կիրառե՞լ է, թե՞ ոչ: Նախնական տվյալներով՝ տուժել է մոտ 60 մարդ՝ հաղորդում է Տիբեթի ազատ ռադիոն:
Չինաստանի ԱԳ նախարարությունը հրաժարվել է մեկնաբանություններից:
Այսօր նաև հայտնի է դարձել, որ Սիչուան նահանգում սպանվել է Եվրոպայում առաջին բուդդայական տաճարի հիմնադիր Անկոնգ Տուլկու Ռինպոչեն:











































