Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բացատրել է Ղրղզստանում ռուսական ավիաբազայի տեղակայման պատճառը: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն:
«Այնուամենայնիվ, երկիրը շատ փոքր է բնակչությամբ, բայց աշխարհագրորեն շատ հետաքրքիր է տեղակայված: Եվ հայտնի աստիճանով նույնիսկ կենտրոնական դիրք է զբաղեցնում»,- ասել է Պուտինը: Ղրղզ լրագրողին տված հարցազրույցում նա հիշեցրել է, որ հանրապետությունը կարևոր դեր է խաղացել ԽՍՀՄ-ի պաշտպանունակության բարձրացման և պահպանման գործում:
Պուտինն ասել է, որ Ղրղզստանի նախագահը կարողանում է պահել խոստումը՝ նշելով, որ մարդկանց մեջ շատ է գնահատում այդ որակը: