Լիբիայի գլխավոր դատախազության կարգադրությամբ երկրի վարչապետ Ալի Զեյդանը ձերբակալվել է պետանվտանգությանն առնչվող մեղադրանքներով: Այս մասին հայտնում է Al-Jazeera-ն:
Ձերբակալմանը մասնակցել են երկրի ՆԳՆ աշխատակիցները: Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ լիբիացի վարչապետին անհայտ անձինք առևանգել են Տրիպոլիի հյուրանոցից:
Ականատեսների խոսքով՝ մի խումբ զինված անձինք կառավարության ղեկավարին դուրս են բերել հյուրանոցից ու տարել անհայտ ուղղությամբ: Նշենք, որ մայրաքաղաքային հյուրանոցում է տեղակայված կառավարության ղեկավարի շտաբ-բնակարանը:







































