Բրիտանական HELLO! ամսագրի անցկացրած վերջին հարցման համաձայն՝ դանիական արքայադուստր Մերին ճանաչվել է Եվրոպայի արքայական ընտանիքների կանանցից ամենաէլեգանտը: Նրան իրենց ձայները տվել են հարցվածների գրեթե 38 տոկոսը:




Ցուցակում հայտնվել է նաև Իսպանիայի արքայադուստր Լետիցիան, ով երկրորդ տեղում է՝ ձայների 26 տոկոսով:


Նիդեռլանդների թագուհի Մաքսիման երրորդ հորիզոնականում է՝ 15,6 տոկոսով:


Չորրորդ հորիզոնականում շվեդական արքայադուստր Վիկտորյան է:

Հինգերորդ տեղում Մոնակոյի դքսուհի Շարլենն է:

Պատվավոր վեցերորդ հորիզոնականը զբաղեցրել է Բելգիայի թագուհի Մաթիլդան:

Յոթերորդը Նորվեգիայի արքայադուստր Մետտե-Մարիտն է:












































